Saturday, 13 06 2026
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ

Ազատական անհողմություն

Հայաստանի քաղաքական ուժեր համարվող կուսակցությունները ներկայացրել են հանրությանը Երևանի ավագանու ընտրությունների իրենց ցուցակները: Ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նաև նախագահական ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղում հայտնված և ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն ոչ կուսակցությամբ, այլ քաղաքացիական ցուցակով:

Երևանի ավագանու ընտրությունները բաց է թողնում Հայաստանում քաղաքական ուժերի մի ամբողջ շրջանակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատները», «Ազատություն» կուսակցությունը: Այսինքն` ուժեր, որոնք իրենց համարում են ազատական գաղափարախոսության կրողներ: Ընտրությունները բաց թողնելու որոշումը այս ուժերի համար կարելի է համարել ռացիոնալ, քանի որ օբյեկտիվորեն Հայաստանում ընտրական մեխանիզմ գոյություն չունի, և արդեն իսկ պարզ է, որ Երևանի ավագանու ընտրությունները ավանդական ընտրական առևտրի մի մաս են կազմելու: Սակայն հարկ է նկատել, որ այս ուժերը, ընդհանրապես ազատական գաղափարախոսական դաշտը, այդ գաղափարախոսության անունից հանդես եկող միավորները բաց են թողնում ընդհանրապես քաղաքական և քաղաքացիական բոլոր պրոցեսները Հայաստանում: Եվ սա իսկապես խնդիր է` ի տարբերություն ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելու հարցի:

Ազատական քաղաքական ուղղվածությունը Հայաստանում գրեթե բացակա է բոլոր գործընթացներից: Այդ միավորները չկան քաղաքացիական որևէ նախաձեռնության կողքին՝ որպես աջակից կամ սպասարկող, չկան Ազատության հրապարակում այսօր, չկան առանձին որևէ գործընթացի նախաձեռնողի դերում՝ ոչ նախագահական ընտրություններից առաջ, ոչ հետո: Ազատական թևը ստանձնել է դիտորդի կարգավիճակ` այն դեպքում, երբ գաղափարախոսական դաշտում կա ահռելի անելիք, քանի որ Հայաստանի հասարակության մեջ ազատական գաղափարախոսությունը գտնվում է, մեղմ ասած, մերժված վիճակում և կարիք ունի ռեաբիլիտացիայի, քանի որ այն հանդիսանում է քաղաքական կարևոր ուղղություն` հատկապես, եթե նկատի ունենանք, որ իշխանությունները առաջ են մղում ֆաշիզմի հետ արդեն շոշափելի աղերսներ ունեցող մեծամասնության գաղափարախոսությունը՝ մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի և մեկ «յա Գարեգին Նժդեհ» տարբերակով:

Կան, անշուշտ, օբյեկտիվ պատճառներ, որոնք հասարակության մոտ անտագոնիզմ են առաջ բերել ազատականության հանդեպ: Այսինքն` այդ պատճառները ինքնին, խորքային իմաստով օբյեկտիվ չեն, որովհետև ազատականությունը ոչ մի կապ չունի կառավարման անկարողության կամ հանցավոր որոշումների հետ, որ կայացվել են ազատական ուժերի իշխանության տարիներին: Սակայն այդ ամենից օբյեկտիվորեն մնացել է բացասական վերաբերմունք այդ գաղափարախոսական, արժեքային համակարգի հանդեպ, որն էլ տարիներ շարունակ քարոզչական մանիպուլյացիաների միջոցով շահարկել և իրենց իշխանությունը պահելու համար օգտագործել են պսեվդոազգայնական իշխանությունները: Սակայն ազատական քաղաքական ուժերն այդ դեպքում պետք է որ առավել ակտիվ լինեն քաղաքական-քաղաքացիական գործընթացներում, ակտիվորեն փորձեն հարաբերվել հասարակության հետ և վերականգնել ազատական գաղափարախոսությունը որպես կենսունակ հասարակական-քաղաքական գործոն, որի կրողները միգուցե լինեն փոքրամասնություն, սակայն որի շնորհիվ ձևավորվի հենց քաղաքացիական և քաղաքական տեսանկյունից որակապես այլ միջավայր, որակյալ փոքրամասնություն:

Քաղաքական գործունեությունը Հայաստանում պետք չէ պատկերացնել միայն ընտրական գործընթացների, հետընտրական զարգացումների և իշխանության համար պայքարի պաթետիկ կոչերի շրջանակում: Դա հնացած է, ժամանակավրեպ և այս ամենին մասնակցելը բացի քաղաքական դանդաղ ինքնասպանությունից, այլ բան չէ: Սակայն այս ամենին չմասնակցելուց զատ, պետք է մասնակցել այն ամենին, որտեղ հասարակության իրական շահն է: Ահա այդ մասնակցությունը կարծես թե չկա, հասարակությանը այլ որակական, գաղափարական առաջարկները կարծես թե չկան: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն այսօր գտնվում է իսկապես պատմականորեն կարևոր մի ժամանակահատվածում, երբ երկրի ներքին մարտահրավերներին ավելացել են արտաքին կարևորագույն խնդիրներն ու զարգացումները, հասունացել է քաղաքակրթական ընտրության պատմական մի պահ, որտեղ չնայած չմարող առևտրային քաղաքական գործընթացներին, այնուամենայնիվ առաջ է եկել արժեքային ընտրության հրամայականը:

Բանը հասել է այնտեղ, որ այսօր Սերժ Սարգսյանն ավելի ակտիվ ազատական տեքստերով և դիրքորոշումներով է հանդես գալիս՝ մի կողմ թողած այս ամենի իրականության և իմիտացիայի հարաբերակցությունը, քան ազատական գաղափարախոսության կրող ուժերը: Այս ամենին համարժեք և մրցունակ արձագանքների, հասարակությանը այլընտրանքային քաղաքականության մոդելներ առաջարկելու փոխարեն, կան միայն դիտորդական գործողություններ, հերթապահ ասուլիսներ, հայտարարություններ կամ կոչեր, որոնք սակայն եզակի դեպքերում են արժեք ներկայացնում և հանդիսանում հանրօգուտ քայլեր: Ազատական համարվող ուժերը կարծես թե բացել են առագաստները և սպասում են, որ ինչ-որ տեղից քամի փչի, որպեսզի իրենք առաջ շարժվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում