2014թ. նոյեմբերի 10-ին Երևան- Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածում տեղի ունեցած, 7 մարդու կյանք խլած ողբերգական վթարի գործով մեղավոր ճանաչված Մանվել Վարդանյանի վճիռը հնարավոր է բողոքարկվի Վերաքննիչ դատարանում: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մանվել Վարդանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը: Վերջինս նաև հավելեց, որ առաջիկա շաբաթ ամեն բան կհստականա, և եթե բողոքարկման վերջնական որոշում կայացվի, ապա ինքը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի:
Հիշեցնենք, որ Հոռոմի ողբերգական վթարի գործով Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահող` դատավոր Աշոտ Մանուկյան) մեղավոր ճանաչված Մանվել Վարդանյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման:










































