Sunday, 21 06 2026
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները

Փողոցը պետք է մի քանի անգամ ավելի կազմակերպված ու գրագետ լինի, որովհետև փողոցն է վաղվա իշխանությունը

ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում և մասնավորապես Ազատության հրապարակում ծավալվող իրադարձությունների շուրջ զրուցեցինք «Ելք» քաղաքացիական շարժման նախաձեռնող Վարդուհի Սիմոնյանի հետ:

 

Ընտրություններից հետո անցել է մեկ ամսից ավելի ժամանակ, ինչպե՞ս եք գնահատում հետընտրական իրավիճակը Հայաստանում և հատկապես վերջին տասն օրերի ընթացքում Ազատության հրապարակում ընթացող իրադարձությունները:

– Ընտրությունը մեզ համար, իրոք որ, տոն է, որովհետև միակ համապետական միջոցառումն է, որին մենք պաշտոնապես հրավիրվում և մասնակցում ենք: Մնացած բոլոր դեպքերում հասարակությունն աուտսայդեր է: Իհարկե, այդ մեծ քեֆից հետո մենք, որպես կանոն, քաշքշվում, հետո ընկնում ենք փողոց ու այնտեղ մի լավ ծեծ ուտում, բայց ինչպես գիտեք, ցանկացած ընտրություն ունի իր գինը՝ ուզում ես կոշիկ ընտրի, ամուսին կամ պրեզիդենտ, մեկ է՝ առանց վճարելու պատրաստակամության կատարված ընտրությունը միայն զոհի ընտրությունն է: Եթե իշխանությունը հենված չէ հասարակության վստահության վրա, ստիպված պիտի քարշ գա արհեստական հենակների վրա՝ բռնվի քրեաօլիգարխիայից, կախվի ռեպրեսիվ մեքենայից, ներդրվի տարատեսակ կուսակցությունների ու մեդիառեսուրսների մեջ:

Տեսեք, Ձեր հարցին տրված պատասխանի իմ այս տարբերակն էլ է ընտրություն, և ես պիտի վճարեմ դրա դիմաց։ Սերժ Սարգսյանն էլ պիտի վճարի իր բոլոր խոսքերի ու նաև գործերի համար՝ մանավանդ, որ կարծում է, թե «հանրապետության նախագահը ամենամեծ հնարավորությունն ունեցող մարդն է և կարող է ջղայնանալ յուրաքանչյուրիս վրա»: Մենք չպիտի թողնենք, որ բառը, խոսքն ընկնի, մանավանդ, որ դրանցով պիտի կազմվեն եկող բոլոր մտքերը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նույնքան պատասխանատու է իր խոսքերի համար, որ ասում է, թե չի նահանջելու և գնալու է մինչև հաղթանակ: Հետընտրական Հայաստանի ընդվզումն ասում է, որ մենք դեռևս չենք կորցրել մեր դիմադրողականությունը: Չնայած ահագին ուշացել ենք, որովհետև հասարակությունը, եթե ամեն օր չէ զբաղված իր իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ, հետո ստիպված է պայքարել արդեն համատարած լկտիության ու հիմարության դեմ, և այդ պայքարում, ինչպես տեսել եք, առատ քրտինքից ու արցունքից բացի, արյուն էլ է հոսում: Որովհետև այդ նույն հիմարությունը հիմարություն չէր լինի, եթե մինչև վերջ գիտակցված լիներ և եթե գիտակցվեր, երկրին այնքան չէին խփի, մինչև նա ծակվեր, ու մարդիկ համատարած դուրս թափվեին նրա միջից:

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ընդդիմության առաջնորդը հավաքեց ձայների 37 տոկոսը: Առաջին անգամ ընդդիմության առաջնորդը քաղաքական պայքարի ճանապարհ ընտրեց հացադուլը։ Դուք հացադուլը արդյունավետ քաղաքական պայքարի ճանապարհ համարո՞ւմ եք:

– Նախ՝ Հայաստանի նորագույն պատմության կերտումը եկեք չթողնենք իշխանական պատմիչների հույսին, հակառակ դեպքում սերունդները մեզ չեն ների Տիգրան Մեծի քարտեզը չմարմնավորելու համար: Այնպես որ, ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ հաղթել է ընտրություններում, և հարկ է, որ նորագույն պատմությունը գոնե հետին թվով արձանագրի, թե չէ կստացվի՝ մենք այնպիսի մի հետամնաց ցեղատեսակ ենք եղել, որ որքան մեր կյանքը վատացել է, այնքան ավելի ենք պաշտել մեզ այդ օրը գցողներին, պաչել ենք ու դրել գլխներիս: Էդ ուրիշ, որ ընդդիմության առաջնորդները մե՛կ այդ քվեների հսկիչ ծրարը տարել-ծախել են իշխանությանը, մե՛կ արդարամիտ ընդդիմադիրներին գցելով առաջին գիծ՝ իրենք գերադասել են սեփական տնից հեռակառավարել հեղափոխությունը:

Հիմա եկել հասել ենք Րաֆֆուն: Ասեմ, որ ես նրան չեմ ընտրել, բայց այսօր ահագին ոգևորված եմ նրա բերած հետընտրական զարգացումներով. վերջապես հարթակի վրա է մեկը, ով նախորդների պես չի տառապում անձի ֆետիշացմամբ, ախտահարված չէ անսխալականության բարդույթներով, հասարակությանը թշնամի ջոկատների չի բաժանում: Իհարկե, սրանք քաղտեխնոլոգիաներ են, բայց ինչն էր խանգարում մյուսներին էլ հենց այդ զինանոցից օգտվել: Ինչ վերաբերում է հացադուլին, ապա չմոռանանք, որ պաշտոնապես նման բան հայտարարված չէ: Սակայն երևույթն ինքնին ինքնազոհողության յուրօրինակ ցույց է, որը միգուցե հույս է տալիս որոշներին, թե այս տեսակը չի լքի մարդկանց ամենածայրահեղ իրավիճակում: Չգիտեմ, ես, որպես կին, միգուցե ավելի զգացմունքային եմ և կգերադասեի նրան խնդրել, որ դադարեցնի հացադուլը, մանավանդ, որ հրապարակն արդեն բավականաչափ լիցքավորված է:

Ինչպե՞ս եք վերաբերվում հրապարակում տարբեր տեսակի ֆորումներին, քաղաքացիական հայտարարություններին, որոնք առաջին հայացքից շատ անկազմակերպ տպավորություն են թողնում և նրանց նկատմամբ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանատվություն վերցնելու ցանկություն չունի: Ըստ Ձեզ` այս դրսևորումներն ի՞նչ արդյունավորում կստանան:

– Հայաստանում չկա գաղափարական շուկա, որովհետև իշխանությունը չունի հետադարձ հասցե և անհաղորդ է հանրային մտքին: Յուրայիններով փակ համակարգ են ստեղծել, ասենք, բերդի պես, և չես էլ կարող գոնե մի քսիֆ ուղարկել նրանց: Ասենք՝ դուք կամ ես մի լավ գաղափար ունենք, ինչպե՞ս պիտի հասցնենք իշխանությանը: Ոչ մի կերպ: Հասարակությունը դատապարտված է հանրային մասնակցության ինչ-ինչ ձևաչափեր փնտրել և մտնել պրոցեսների մեջ: Ազատության հրապարակում մեկնարկած քաղաքացիական ժողովն, իհարկե, սրա լավագույն մոդելը չի, մանավանդ որ այսպես նախևառաջ դիֆուզիայի՝ պատասխանատվությունը ցրելու միտում է զգացվում և առաջարկները ծայրահեղացվում են: Երբ քննարկումը մասնագիտական չէ, այն ոչ միայն ամուլ է, այլև ավելին՝ փոշիացնում է թեման՝ տրվելով լեզվակռվի և ոչ ամենևին՝ փաստարկների փոխանակմանը: Աչքի թարազուով չափված ամեն բան անպետք է: Եվ, իմիջիայլոց, այսպես կարելի է որոշել որևէ երկրի քաղաքակրթական ցենզը՝ մարդիկ իրենց տեղո՞ւմ են, թե՞ ոչ: Այս հայացքով նայելիս Հայաստանն իսկի քաղաքակրթական խորդանոցում չէ. մենք ոչ մասնագիտական, անպատասխանատու խոսքի և գործի տարածություն ենք:

Դեռևս անցյալ տարի «Ելք» քաղաքացիական շարժման նախաձեռնողներս առաջարկել էինք մի նախագիծ, որի նպատակն է վիրտուալ տարածքում նեղ մասնագիտական խմբեր ձևավորել և ի մի բերել համահայկական ցաքուցրիվ միտքն ու մասնագիտական կապիտալը՝ Սփյուռքից մինչև Արցախ ու Ջավախք: Այս պրոցեսներն իրենց ետևից կադրային բանկեր կթողնեն, որտեղ կհասկացվի ցանկացած մասնագետի գործունակությունը: Ոչ թե հերթական անգամ կարթը կգցենք՝ չիմանալով, թե այս անգամ ինչ կորսանք՝ միգուցե այն հերթական գորտի՞ն, որն ընդամենը լավ կռկռալ գիտի:

Հիմա էլ կարծում եմ, որ մինչև Ազատության հրապարակ հասնելը և, մանավանդ, մինչև «ստվերային» կոչված կառավարություն դառնալը, ցանկացած գաղափար պետք է մասնագիտական քննարկումների բավականին երկար ճանապարհ անցնի վիրտուալ, նաև իրական հարթություններում: Միայն այդ դեպքում քաղաքացիական ֆորումներն արժեքավոր կլինեն և վիզա կստանան օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններում: Այսօր փողոցը պետք է մի քանի անգամ ավելի կազմակերպված, գրագետ ու պրոֆեսիոնալ լինի եղած իշխանությունից: Հենց միայն նրա համար, որ այդ փողոցն է վաղվա իշխանությունը:

Ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանը կապ չուներ մթի և ցրտի, ուղիղ կապ չուներ կամ գոնե չէր առնչվում Լևոն ՏերՊետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ: Սակայն նրա հաղթանակից հետո անհրաժեշտ էներգետիկան և զանգվածները չմեկտեղվեցին հրապարակում, որպեսզի առնվազն հավաքված ձայների կապիտալիզացիայի շնորհիվ հնարավոր լիներ երկրում փոփոխության հասնել: Ինչո՞ւ այդ հասարակական անհրաժեշտ մեկտեղումը տեղի չունեցավ

– Հայաստանի կեսից շատը քաղաքական վերլուծաբան է դարձել, և շատերն առանց աչքը թարթելու Ձեր հարցը կթաթախեն գեոպոլիտիկ սոուսների մեջ և կուտացնեն ցանկացածին: Ես չգիտեմ՝ ով և ինչու չի կարողանում հասնել Ազատության հրապարակ: Միայն մի բան հաստատ գիտեմ, որ ոչ մի հանրության չի հաջողվել ապրել բարոյականությունից դուրս: Իհարկե, փորձեր եղել են: Բայց նրանք շատ արագ աբորիգենացել են և դուրս ընկել պատմական ընթացքից: Ազատության հրապարակում ես ավելի շատ քննադատական միտք կրող մեր մտավորականներին եմ փնտրում: Միայն նրանք կարող են մաքրել հասարակության վախերը, որպեսզի ոչ թե ժողովուրդը գա, լցվի հրապարակներ, այլ մարդիկ ուղղակի չվախենան նոր երեխա ունենալ, չվախենան հողը լցնել տան վերջին կարտոֆիլը: Եթե կուզեք՝ Ազատության հրապարակը հենց նրանց տեղն է, ովքեր վստահ են, որ եթե մի թել էլ դառնան, չեն կտրվի: Որովհետև նրանց անունը գրված է Աստծո ծոցատետրում: Ինչպես Թումանյանը չէր վախենում Էջմիածնի պատերի տակ ծոցն առնել տիֆի ու դիզենտերիայի խոլերայով վարակված երեխաներին. վստահ էր, որ վարակված ջրերը հենց իրեն չեն թունավորի: Հենց իր աղջիկ երեխայի հետ էլ գնացել էր այդ երեխաներին խնամելու և Ամենայն հայոց կաթողիկոսին ոչ թե խնդրել, այլ ստիպել վեր կանգնել ամեն մի պայմանականությունից և տաճարի ներսն առնել սոված ու մեռնող երեխաներին: Հասարակությանը բարոյական արժեքների բերելու և հայրենիքն այլասերումից փրկելու այլ ելք չկա. տարբեր ախտերով բռնված հասարակությունը պիտի իսկական սեր ու նվիրում տեսնի, որ ինքն էլ ավելի մարդանա:

Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում: Ձևավորվել է իրար կշտամբող, իրար բացառող ընդդիմություն և իշխանություն: Ո՞րն է ելքը:

– Բոլորս ենք մեղավոր և բոլորս պիտի իմանանք, որ մեղքերը դատապարտելի են մի դեպքում՝ երբ այդ մեղքը սիրելի է։ Մնացած բոլոր դեպքերում մեղքը սրբվում է և մաքրում նույնիսկ բորոտին, պոռնիկին, անգամ… մարդասպանին: Ելքն այն է, որ բոլորս աղոթենք մեր մեղքերի համար: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում