Շաբաթ օրը` մարտի 23-ին, ամբողջ աշխարհում մարդիկ ժամը 20.30-ին մեկ ժամով կանջատեն լույսերը` Երկրի ժամ, որպեսզի ցույց տան կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միասնական գործողությունների անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, Երկրի ժամ 2013-ի նպատակն է աշխարհի երկրների կառավարություններին, բիզնես կազմակերպություններին, մարդկանց ցույց տալ, որ գլոբալ տաքացման դեմ գործողությունները ոչ միայն անհրաժեշտ են, այլ նաև հնարավոր:
Երկրի ժամը մեկնարկել է Սիդնեյում (Ավստրալիա)՝ 2007թ., իսկ արդեն մեկ տարի անց այս իրադարձությունը դարձել է միջազգային էկոլոգիական նախաձեռնություն, որին միացել է ավելի քան 100 միլիոն մարդ՝ աշխարհի 35 երկրներից:
Սիդնեյի օպերան, Սիդնեյի կամուրջը, Տոկիոյի աշտարակը, Չինական պատը, Պեկինի Օլիմպիական ստադիոնը պատկանում են այն հայտնի շինությունների թվին, որոնք կանջատեն իրենց լույսերը:








































