Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերը կլիցքավորվեն ոչ թե սիրիական Տարտուս նավահանգստում, այլ լիբանանյան Բեյրութում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Գերատեսչությունում նշել են, որ Միջերկրական ծովում ռուսական նավերի տեղակայման կետը մնում է Սիրիայի Տարտուս նավահանգիստը:
Նախարարությունում նշել են, որ ռուսական նավերը վերջերս իսկապես այցելել են Լիբանանի Բեյրութ նավահանգիստ, սակայն սխալ է այս իրադարձությունը կապել Տարտուսում տեղակայման կետից հրաժարվելու մտադրության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ITAR-TASS-ը` վկայակոչելով ռազմա-դիվանագիտական ռուս աղբյուրին, հաղորդել է, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերը Սիրիայում զինված հակամարտության սրման պատճառով սիրիական Տարտուս նավահանգստի փոխարեն, որտեղ տեղակայված է նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետը, կմտնեն Լիբանանի Բեյրութ նավահանգիստ:










































