Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

Թուրքիայում իրադարձությունները կարող են Սևրի պայմանագիրը արդիական դարձնել

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս պատմական գիտությունների դոկտոր, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Պարոն Սաֆրաստյան, ընդամենը ամիսներ առաջ՝ հունիսին, երբ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Թուրքիայում, մենք բավական մեծ սպասումներով խոսում էինք նոր Թուրքիայի մասին: Այսօր բոլորովին այլ վիճակ է, արդեն կարծես ակնհայտ է, որ տեղի են ունենալու խորհրդարանական նոր ընտրություններ, և կարծես քննարկումներ են սկսվել ընտրություններին մասնակցած ուժերի հետ: Բավական ուշագրավ իրադարձություններ են Թուրքիայում: Քրդական հարցը գալիս է առաջնագիծ, և իսլամական պետության դեմ պայքարի այս անվան տակ այնպիսի խմորումներ են Թուրքիայում, որոնք կարող են նախանշել բոլորովին նոր Թուրքիայի մասին և նոր ժամանակաշրջանի մասին: Ի՞նչ էր ի վերջո այդ վերջին ընտրություններից ի վեր:

-Հունիսի 7-ի ընտրությունները բավական անսպասելի արդյունքներ բերեցին ոչ միայն արտասահմանյան դիտորդների համար, այլ նաև հենց իրենց՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության համար, քանի որ նրանք չէին սպասում, որ քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը կհաղթահարի 10 տոկոսանոց շեմը և կհայտնվի խորհրդարանում: Շատ հետաքրքիր է, որ արդեն ընտրություններից մեկ-երկու օր հետո Էրդողանի զինակիցները իրենց հրապարակային ելույթներում սկսեցին խոսել այն մասին, որ Թուրքիան կգնա նոր խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Այսինքն՝ հենց սկզբից ծրագրավորված էր այս իրադրությունը, որ պետք է Թուրքիան գնա նոր ընտրությունների:

Այսինքն՝ խորհրդարանում այսպիսի ներկայության հետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէ՞ր կարող հաշտվել:

-Այո, և ըստ էության արդեն իսկ ընտրությունների առաջին օրերին հնչեցին դատողությունները, որ եթե կուսակցությունը իր սխալները ուղղի, որոնք թույլ տվեց նախընտրական պայքարի շրջանում, նա կարող է 4-5 տոկոս ձայններ ավել ստանալ, իսկ դա հնարավորություն կտա նրան ստեղծելու արդեն միատարր կառավարություն, և մենք տեսանք, որ այդպես էլ եղավ: Ես կարծում եմ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում, պայմանավորված էին այս նոր ընտրությունների նախապատրաստման տրամաբանությամբ:

Այսինքն՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի այս ամբողջ գործընթացը ծրագրավորված էր՝ հասնելու այսպսի արդյունքի՞:

-Ես կարծում եմ, այն, որ ամերիկյան պատվիրակությունը գտնվեց Թուրքիայում գեներալ Ալենի ղեկավարությամբ, որը նախագահ Օբամայի անմիջական ներկայացուցիչն է, և այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց Թուրքիայի համաձայնությունը: Ըստ էության, ես կարծում եմ, որ տեղի ունեցավ նաև որոշակի համաձայնություն ԱՄՆ կողմից՝ և՛ նոր ընտրություններ անցկացնելու, և՛ Ամերիկայի կողմից Թուրքիայի իշխանություններին, «Արդարություն և զարգացում» կուսակցությանը աջակցություն ցույց տալու առումով, որովհետև ԱՄՆ-ն որոշակի լծակներ ունի թուրքական քաղաքական էլիտայի վրա:

-Երևանը ինչպե՞ս պետք է հետևի այս զարգացումներին, ընդհանրապես Երևանի համար դիտարժան որևէ զարգացում կա՞ այսօր Թուրքիայում, թե՞ ոչ: Եվ, որպես գիտնական, ի՞նչ արտադրանքով պետք է սնեք իշխանություններին, որպեսզի նրանք էլ ըստ այդմ դիրքավորվեն:

-Շատ կարևոր է իրականացնել իրադրության մոնիտորինգ: Իրադրությունը շատ բարդ է, խճճված և շատ արագ է փոփոխվում, և պետք է ձեռքը պահել զարկերակի վրա: Այս առումով մեր ինստիտուտը վերջին երեք տարվա ընթացքում սկսել է հրատարակել «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականը, և մենք փորձում ենք անդրադառնալ ամենաակտուալ խնդիրներին, որ տեղի են ունենում Մերձավոր արևելքում: Շատ կարևոր է, որ մենք հույսը չկորցնենք, ասենք, որ Սևրի պայմանագիրը պատմության գիրկը անցած փաստաթուղթ է: Այո, դա պատմական փաստաթուղթ է, չի գործում քաղաքական, իրավական առումով, բայց չպետք է մոռանալ, որ դեպքեր են լինում, երբ ուզած-չուզած վերադառնում ենք պատմական փաստաթղթերի, և դրա վրա հիմնված կառուցում նոր փաստաթղթեր: Եվ այս առումով մենք պետք է պատրաստ լինենք մեր պահանջները, փաթեթները ներկայացնել: Ես, իհարկե հեռու եմ այն մտքից, որ մեզ ափսեի վրա կհրամցնեն մեր երազած Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում