Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պետք է վաճառի իր նավթը՝ անկախ գնից։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգանեն:
«Մենք պետք է վաճառենք մեր նավթը՝ անկախ նրանից, թե մեկ բարելի համար գինը 100 դոլարից բա՞րձր է, թե՞ ցածր։ Անգամ եթե մենք ցանկանում ենք նավթը վաճառել ավելի թանկ, գինը հստակեցնում է շուկան։ Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կվերադարձնի շուկայում իր մասնաբաժինը՝ ավելի քան 1 միլիոն բարելը։ Իրանում պատժամիջոցների վերացման դեպքում նավթի արդյունահանումը կաճի 500.000 դոլարով»,- ասել է նա։
Հուլիսին Զանգանեն հայտարարել էր, որ Թեհրանը պլանավորել է նավթի օրական արդյունահանումը հասցնել մինչև 4.7 միլիոն բարելի։ Մինչև պատժամիջոցների սահմանումը Իրանն օրական արտահանել է 2.3-2.5 միլիոն բարել նավթ, ինչից հետո այն կրճատվել է կրկնակի։









































