Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կարող են վերածրագրավորել ագրեսիվ քաղցկեղածին բջիջները և վերադաձնել դրանց բնականոն վիճակի: Գիտնականների հաջողությունների մասին հայտարարել է Ֆլորիդայի նահանգի Ջեքսոնվիլեում գտնվող Մայո կլինիկայի մասնագետների խումբը՝ Պանագիոտիս Անաստասիադիսի գլխավորություամբ, գրում է TASS-ը:
Գիտնականները հայտնաբերված մեխանիզմը համեմատում են ավտոմեքենայի արգելակման համակարգի հետ: «Մենք կարող ենք նորից միացնել արգելակները և վերականգնել բջիջների բնականոն աշխատանքը»,- ասել է գիտնականներից մեկը: Նա նաև նշել է, որ քաղցկեղի մի քանի ագրեսիվ տեսակների հետ արված փորձերը հուսադրող արդյունք են տվել:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խոսքը մասնավորապես վերաբերում է կրծքագեղձի, թոքերի և միզապարկի քաղցկեղին: Անաստասիադիսի խոսքով՝ բացահայտումը թույլ կտա ապահովել քաղցկեղի զարգացման կանխումը:









































