Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն ժամանել է Թուրին, տեղեկացնում է «Յուվենտուս»-ի պաշտոնական կայքը:
Կոլումբիացի կիսապաշտպանը բուժզննում կանցնի «Յուվենտուս»-ում: Իտալական ակումբը վարձակալում է կիսապաշտպանի տրանսֆերը:
Հաղորդվում է, որ Կուադրադոյի տրանսֆերը վարձակալելու համար «ծեր սենյորա»-ն «ազնվականներ»-ին կվճարի 1,5 մլն եվրո:










































