Համաշխարհային բրենդ հանդիսացող հիպերմարկետների «Կառֆուր» ֆրանսիական ցանցի մուտքը Հայաստան որևէ մեկը չի խոչընդոտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ ոչ միայն չի խոչընդոտի, այլև կողջունի «Կառֆուրի» մուտքը Հայաստան:
Հետաքրքրականն այն է, որ Վարդան Այվազյանը նշեց, թե Սամվել Ալեքսանյանն ինքը պատրաստ է իր տարածքները տրամադրել «Կառֆուր»-ին»:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Կառֆուր»-ի մուտքին Հայաստան դեմ է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:








































