ԱՄՆ Զինված ուժերը Եվրոպայում կտեղակայեն 5-րդ սերնդի F-22 կործանիչներ՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի իրենց դաշակիցների անվտանգությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը՝ փոխանցում է BBC-ն։
Ջեյմսը չի հայտնել, թե քանի ինքնաթիռի մասին է խոսքը, ինչպես նաև հստակ ամսաթիվը չի ասել։ Նա միայն նշել է, որ դա տեղի կունենա «շատ շուտով»։
Այդ որոշումն ընդունվել է «վստահության ամրապնդման եվրոպական նախաձեռնության» շրջանակում: Ծրագիր, որը կոչված է աջակցելու ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք վախենում են ռուսական ագրեսիայից։
F-22 կործանիչները ներկայումս օգտագործվում են ԱՄՆ կողմից Իրաքում և Սիրիայում ընդդեմ ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման։









































