Saturday, 13 06 2026
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի

Վրաց փորձագետ. Առաջնայինը մեր անվտանգությունն է

Երեկ Վրաստանի խորհրդարանը միաձայն (84 կողմ) ընդունել է 2006 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի հետ կնքած Վրաստանի տարածքով ռազմական բեռների ու անձնակազմի փոխադրման մասին պայմանագրի կասեցման որոշումը: Նշենք, որ Վրաստանի տարածքով Ռուսաստանը Հայաստանում գտնվող իր ռազմաբազաներ էր հասցնում ռազմական տեխնիկա:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելիի գնահատմամբ, այս որոշումը չի կարող ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Ե՛վ Վրաստանը, և՛ Հայաստանը պետք է հաշվի առնեն միմյանց անվտանգության հարցերը: Մինչ այժմ երկու երկրները միմյանց շատ լավ են հասկացել, և դա է վկայում նաև նախօրեին պաշտպանության նախարարների չափազանց արդյունավետ հանդիպումը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց Ռոնդելին:

Ռոնդելիի խոսքերով, Վրաստանի իշախանությունները այս հարցում պայմանավորվել են Հայաստանի իշխանությունների հետ և զգուշացրել են այս քայլի մասին. «Կարծում եմ, որ Հայաստանի անվտանգության վրա այս ամենը չի ազդի, մենք պետք է հարգենք միմյանց հետաքրքրությունները ինչքան հնարավոր է, սակայն առաջին հերթին պետք է մտածենք սեփական անվտանգության մասին: Վրաստանը Ռուսաստանի հետ փաստացի պատերազմական իրավիճակում է, բայց նրանք շարունակում են մեր տարածքով ռազմական տեխնիկա տեղափոխել, այն էլ` այնպիսի չափերի, որը կարող է սպառնալ մեր անվտանգությանը»:

Փորձագետը նշեց, որ այս որոշումը խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար, որը պետք է մտածի, թե ինչպես պահպանի կապը Հայաստանում գտնվող սեփական ռազմաբազաների հետ. «Կարծում եմ` նրանք պետք է այդ ամենի մասին ավելի վաղ մտածեին»:

Այդուամենայնիվ, ըստ Ռոնդելիի, այս ամենը կարող է ռուս-վրացական լարվածությունն է՛լ ավելի խորացնել, և պետք չէ վստահ լինել, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ ագրեսիա չի կիրառվի այս հարցի առնչությամբ. «Մենք միշտ ենք հաշվի առնում այդ հանգամանքը, այն բանից հետո, ինչ նրանք արեցին 2008թ., է՛լ ոչնչից զարմանալ պետք չէ, և ամեն ինչ կարելի է սպասել, սակայն այս պահին, չեմ կարծում, որ նման բան կլինի»:

Հարցին, թե ինչքանո՞վ է Վրաստանը պատրաստ դիմակայելու Ռուսաստանի նման քայլերին, Ռոնդելին պատասխանեց. «Եթե արջը հարձակվի իրենից փոքրի վրա, ինչպե՞ս կարող է վերջինս պատրաստ լինել: Արջերի հետ մի քիչ դժվար է, ոզնիների հետ է հեշտ: Արջին հակառակ չես գնա, երբ դու անգամ ոզնի չես»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում