Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրահանգել է խորհրդարանին պատրաստվել երկրի օրենսդիր մարմինների արտահերթ ընտրություններին: Այդ մասին ասվում է Թուրքիայի առաջնորդի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է TASS-ը:
Այդ տվյալներով՝ որոշումը կայացվել է Էրդողանի և խորհրդարանի խոսնակ Իսմեթ Յըլմազի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել կոալիցիոն կառավարության ձևավորման անարդյունք ընթացքի՝ օգոստոսի 23-ի ավարտից հետո:
Ետընտրական փուլում կձևավորվի ժամանակավոր կառավարություն:










































