Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դենիս Չերիշևն առաջիկա օրերին կարող է դառնալ «Վալենսիա»-ի ֆուտբոլիստ, հայտնում է As-ը:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, «չղջիկներ»-ի ղեկավարությունն այս պահին բանակցություններ է վարում մադրիդյան ակումբի հետ՝ 24-ամյա ռուս ֆուտբոլիստին վարձակալելու համար:
Հիշեցնենք, որ Բենիտեսը չէր ընդգրկել Չերիշևին՝ «Սպորտինգ»-ի հետ Պրիմերայի առաջին տուրի հանդիպման հայտացուցակում:







































