Աշխարհի շատ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում ԴԱԻՇ-ի զինյալները համասեռամոլության մեղադրանքով 30 մարդու մահապատժի են ենթարկել, տեղեկացնում է Associated Press-ը:
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատմել է Համասեռամոլների իրավունքների միջազգային հանձնաժողովի ղեկավարը: Նա տեղեկացրել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները մեղադրյալներին քարկոծել են, գնդակահարել, գլխատել և նույնիսկ ցած են նետել բարձր շինություններից:










































