«Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հաղորդում է L’Equipe-ը:
Արդեն տեղեկություններ են տարածվել, որ 24-ամյա բելգիացի ֆուտբոլիստը առաջիկա օրերին կդառնա «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ, ու անգամ նշվում է տրանսֆերի մանրամասները: Դե Բրույնեի տեղափոխության դիմաց «քաղաքաբնակներ»-ը պետք է վճարեն 50 միլիոն ֆունտ, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 14.5 միլիոն եվրո: Ֆրանսիական պարբերականը հայտնում է, որ մյունխենյան ակումբը վերջին պահին կարող է «փախցնել» բելգիացուն անգլիական ակումբից, ինչպես վարվեց Լոնդոնի «Չելսի»-ն՝ Պեդրոյի տրանսֆերն իրագործելիս:
Հավելենք, որ նախորդ առաջնության 34 խաղերում Կևինը խփել է 10 գոլ և 20 գոլային փոխանցում կատարել:








































