Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան չի ընդունել թիմի առաջարկած նոր պայմանագիրն ու առաջարկել է սպասել մինչև 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի բացումը:
Հարձակվողն աստիճանաբար վերգտնում է իր լավագույն մարզավիճակը ծանր վնասվածքից հետո, իսկ թիմի ղեկավարները ցանկանում են նրան պահել ակումբում:
Marca-ն տեղեկացնում է, որ Վիլյան անմիջապես չի ընդունել նոր պայմանագրի առաջարկն ու թիմի ղեկավարներին առաջարկել է սպասել մինչև ամառ, որպեսզի գնահատի իր կարգավիճակն ակումբում:
Հիշեցնենք, որ 2013թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Վիլյայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր Լոնդոնի «Արսենալ»-ը:





































