Sunday, 21 06 2026
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

Եթե Հայաստանը Ռուսաստանի այս ծանր վիճակում շրջվի դեպի արևմուտք՝ երկրի երեսից կջնջվի. Ալեքսանդր Դուգին

«Եվրասիական տնտեսական միությունը Նոյյան տապանն է, ով նստի տապան՝ կգոյատևի, ով ոչ՝ երկրի երեսից կջնջվի»,-չնայած Ռուսատանում շարունակվող տնտեսական խոր ճգնաժամին և անգամ ռուսաստանցի փորձագտների այն տեսակետին, որ Եվրասիական տնտեսական միության ծրագրերը ժամանակավոր դադարի մեջ են, իսկ միասնական շուկան չի աշխատում՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Միջազգային Եվրասիական» շարժման առաջնորդ, իր ազգայնական հայացքներով հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:

Ալեքսանդր Դուգինի կարծիքով՝ Ռուսաստանում առկա տնտեսական ճգնաժամը կապված չէ կոնկրետ Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհն է կանգնած գլոբալ ֆինանսական ճգնաժամի առաջ, որովհետև բոլոր պետությունները կախված են Միացյալ Նահագների ստեղծած ֆինանսատնտեսական համակարգից:

«Մի օր այս ամենը կավարտվի, իսկ մինչ այդ դոմինոյի էֆեկտի նման դրանից տուժում են բոլոր երկրների տնտեսությունները, օրինակ՝ Չինաստանը, Հնդկաստանը Բրազիլիան ուզում են դուրս գալ ամերիկակենտրոն այդ համակարգից. դա հենց այնպես չի ստացվի՝ և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը, և՛ ԲՐԻԿՍ-ի այլ երկրներ խորապես ինտեգրված են այն համակարգին, որ ստեղծել են ամերիկացիները, և որը կարող է իր հետևից տանել ամբողջ աշխարհի տնտեսությունը:

Այսպիսի գլոբալ փոփոխությունների ֆոնին՝ խոսել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության ֆինանսական համակարգը լավ չի աշխատում՝ մանրուք է, որովհետև ինքնին ռուսական ֆոնդային շուկան շատ փոքր է այդ մաշտաբների համեմատ՝ նույնիսկ խաղաօվկիանոսյան շրջանի զարգացող երկրների համեմատ է փոքր»,- ասաց մեր զուցակիցը։

Ապա Ալեքսանդր Դուգինն ավելացրեց. «Ռուսաստանը փորձում է ստեղծել մի համակարգ, որը գլոբալ տնտեսական ճգնաժամի ֆոնին կփորձի պաշտպանել Եվրասիական երկրների տնտեսական վիճակը, ինչը կատարվում էր այսօր մեր աչքերի առաջ: Հայաստանի տնտեսությունը համեմատած Ռուսաստանի տնտեսության՝ ընդհանրապես աննշան մի բան է, որևէ նշանակություն չունեցող և մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից: Ինքը՝ Ռուսաստանը, տնտեսապես այնքան էլ մեծ չէ, բայց այլ բարիքներ ունի՝ միջուկային զենք, բնական ռեսուրսներ, մեծ տարածք և այլ կարևոր բաներ, որոնք, սակայն, ֆիանսնական իմաստով անիմաստ են»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե Ռուսաստանը կարողանա այս վիճակից դուրս գալ, Հայաստանն էլ դուրս կգա: Ըստ նրա, սակայն, դա հեշտ չի լինի, «իսկ եթե Ռոսւաստանի համար այսպիսի դժվար իրավիճակում Հայաստանը փորձի արևմուտքից աջակցություն ստանալ, ուրեմն կպայթի, և Հայաստանից ոչինչ չի մնա: Արևմուտքին Հայաստանը պետք չէ: Միակ բանը, որին կարող է հասնել, Ղարաբաղյան հակամարտությունը վերսկսելն է, որ իր աշխարհաքաղաքական հակառակորդին՝ Ռուսաստանին, հարված հասցնի: Հայաստանը հիմա պետք է ամուր բռնվի Ռուսաստանից, հանգիստ հետևի ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակին: Ռուսաստանն այդ տնտեսական խնդիրները կարող է հաղթահարել՝ իհարկե մեծ դժվարությամբ, բայց սա փորձությունների շրջան է, և հայ ժողովուրդը, ռուս ժողովրդի հետ միասին, համատեղ ուժերով կփորձի հաղթահարել ճգնաժամը և ոտքի կանգնել»:

Մեր զրուցակիցը նշում է, որ փորձություններով լի նավը նստելուց հետո բոլոր երկրներն էլ կհասկանան, որ փրկված են. «Նոյյան տապանն էլ այնքան հարմարավետ չէր, բազմաթիվ դժվարություններով լի էր, բայց ով չնստեց՝ պարզապես ջնջվեց երկրի երեսից: Ոչնչացման միակ այլընտրանքը Եվրասիական տնտեսական միությունն է. անդամ դառնալուց հետո կփրկվես, հակառակ դեպքում կանիծվես ու տնտեսապես կոչնչացվես»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում