Մեգան Ֆոքսի և Բրայան Օսթին Գրինի ամուսնալուծության մասին հայտնի դառնալուց հետո տեղեկություն է տարածվել, թե Բրայանը Մեգանից ալիմենտ կստանա այն պատճառով, որ այժմ առողջական խնդիրներ ունի: Այս մասին գրում է TMZ-ը:
Ավելի վաղ արդեն նշվում էր, որ Ֆոքսը հավանաբար ստիպված կլինի ամուսնու հետ կիսվել իր եկամտի մի մասով, քանի որ նրանից շատ է վաստակում: Պատճառը Գրինի` դեկտեմբերին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ստացած վնասվածքն է:












































