Չորեքշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժվել է ընդդիմադիր՝ «Միություն հանուն ժողովրդական շարժման» առաջարկը՝ Ժան-Մարկ Էյրոյի կառավարությանը անվստահության քվե հայտնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն քվեարկության պաշտոնական արդյունքների՝ նախաձեռնությանն աջակցել է 573 պատգամավորներից 228-ը: Քվեարկության դրական ելքի համար անհրաժեշտ էր առնվազն 287 ձայն:
Կուսակցության առաջնորդ Ժան-Ֆրանսուա Կոպեն որոշել է օգտվել իր օրինական հնարավորությունից և իր վերաբերմունքն արտահայտել իշխանությունների գործողությունների նկատմամբ:
Նա իր ելույթում քննադատության է ենթարկել Էյրոյի կառավարության տնտեսական և սոցիալական քաղաքականությունը: Մասնավորապես, նա առաջարկել է թեթևացել հարկատուների վիճակը և զգալիորեն կրճատել բյուջետային ծախսերի այն հատվածը, որը Կոպեի կարծիքով՝ պարտադիր չէ:
Նա կասկած է հայտնել սոցիալիստների կաբինետի վարչական արդյունավետության առնչությամբ և վարչապետին առաջարկել է 2.5 անգամ կրճատել նախարարների թիվը:











































