ԵՄ արտգործնախարարները Լյուքսեմբուրգում սեպտեմբերի 4-5-ը կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը կքննարկեն Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։
«Նախագահ Լուկաշենկոյի որոշումը ընդդիմության բանտարկված ղեկավարների ազատման վերաբերյալ պայմաններ է ստեղծում պատժամիջոցների գործողության դադարեցման համար։ Դա կքննարկվի սեպտեմբերի 4-5-ը»,- ասել է նա։
Նա նշել է, որ ԵՄ մի շարք երկրներ արդեն մտադրություն են հայտնել բարձրացնելու պատժամիջոցային ռեժիմի գործողության դադարեցման հարցն առնվազն 1 տարով։








































