Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Բյուջեին փող է պետք. ՊԵԿ-ի ճնշումները հաճախակիացել և ուժգնացել են

Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատանքից բողոքներն ավելանում են այնպիսի արագությամբ, ինչպես ձնագունդն է մեծանում սարից գլորվելիս: Տարբեր աղբյուրներից «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ՊԵԿ տեսուչները կանգնեցնում են ապրանք փոխադրող մեքենաները և ստուգում հաշիվ-ապրանքագրերի առկայությունը, հաճախակի են դարձել հարկային մարմնի տարեկան ստուգումների պլանում չներառված հարկ վճարողների մոտ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Որպես ստուգման հիմք` ներկայացվում է ոմն քննիչի «Մասնագիտական ստուգում նշանակելու մասին» որոշումը: Մինչդեռ, հարկ վճարողի պահանջի դեպքում չի ներկայացվում քննիչի որոշման կրկնօրինակը, ինչից պարզ կարող է դառնալ հատկապես «մասնագիտական» որ ուղղվածությամբ է ընթանալու ստուգումը:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետով հստակ սահմանված է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Եթե քննիչի կողմից չի ներկայացվում պատճառաբանված որոշման կրկնօրինակը, ապա հարկ վճարողը զրկվում է քննիչի որոշումը բողոքարկելու հնարավորությունից:

Այս մասին «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին ու սպասում է արձագանքի:

Հարկ վճարողների կողմից իրացումների չփաստաթղթավորման խնդիրը վերջերս քննարկվել էր նաև ՊԵԿ-ում՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Սակայն այդ հանդիպման բուն նպատակը վարչարարական գործիքների կիրառման խստացումն էր:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ վերջին շրջանում ՊԵԿ-ը հսկողությունը խստացրել է այն աստիճանի, որ դա կարելի է որակել որպես ճնշում: Օրինակ՝ եթե բյուջեին տնտեսվարողի հարկային պարտքը գերազանցում է 500 հզ. դրամը, և մոտ 2-3 ամիս է, ինչ այն գոյացել է, այսինքն՝ վաղուցվա պարտք չի, հարկային մարմինը փորձում է դատարանում գործ հարուցել այդ ընկերությունների դեմ, բանկերում սառեցնում են հաշիվները, դատարանի որոշման դեպքում՝ նաև հարկադիր կատարումով՝ դրանով խանգարելով տնտեսվարողին՝ մինչև պարտքը կզրոյացնի: Ընդ որում՝ օրենքը հստակ չի և հաշիվների ապասառեցման համար պահանջում են պարտքը ոչ թե պակասեցնել, այլ զրոյացնել:

«Այս լծակները շատ են օգտագործում, հատկապես, փոքր ձեռնարկությունների դեմ: Հարկայինում իրավաբանները նստած անդադար այս գործը կատարում են: Այս երևույթը սկսվել է անցած տարվանից, բայց վերջին շրջանում շատ է խորացել: Հաճախ կիրառում են նաև փոքր գումարների դեպքում, նույնիսկ եթե 100-200 հզ. է, բայց մի քանի ամսվա պարտք է, նույնպես դիմում են նման քայլի: Սա հուշում է այն մասին, որ գումարներ հավաքելու գործընթացը դժվարացել է, հարկեր հավաքելու խնդիրներ կան, և նույնիսկ նման փոքր գումարների դեպքում են սանկցիաներ կիրառում»,- ասաց Գ. Մակարյանը:

Հարկային մարմինը տնտեսվարողների համար խոչընդոտներ է ստեղծում նաև հաշվետվություններ ընդունելիս. օրինակ՝ աշխատավարձերի հետ կապված տվյալները հավաստի չեն համարում, իրական հարկային պարտավորությունների հայտարարագրումը թերի են որակում և փորձում են հաշվետվությունները չընդունել, որպեսզի տնտեսվարողները վերանայեն ցուցանիշները: Այս գործիքն էլ հիմնականում կիրառվում է փոքր բիզնեսի դեմ:

Թեև ՊԵԿ ստուգումներն օրենքով տարեկան 1 անգամ են թույլատրված, հարկային տեսուչները գտել են այլընտրանքային տարբերակ. նրանք իրականացնում են ոչ թե ստուգումներ, այլ՝ ուսումնասիրություններ: Եվ այդ ուսումնասիրությունները տարբեր առիթներով են իրականացում, առանց դադարի, ու դա վերածվում է երկարաժամկետ գործընթացի՝ հարակից բոլոր բարդություններով: Ըստ Մակարյանի՝ դա շատ հետաքրքիր է արվում՝ ոչ ցայտուն, բայց պերմանենտ կերպով:

Հարկ վճարողները միաձայն նշում են, որ ստուգում/ուսումնասիրությունների խնդիրը լուրջ է, և այդ երևույթի լուծումը տնտեսվարողների կողմից համարձակ և հիմնավորված բողոքարկումն է՝ մինչև վերջ գնալու սկզբունքով: Դրան կարող էր նպաստել ՊԵԿ համակարգից նախաքննական մարմնի դուրս բերումը և անկախացումը: Սրա մասին պաշտոնյաները վաղուց են խոսում՝ հարկային բարեփոխումների շրջանակում, բայց մինչ օրս որևէ գործնական քայլ չի կիրառվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում