3dnews.ru-ի փոխանցմամբ` շուտով վաճառքի է հանվելու Galaxy Note 5 ֆաբլետը, ինչի մասին հայտարարվել է այս ամիս: Առաջիկա օրերին այն վաճառքի կհանվի ԱՄՆ շուկայում, ինչը չես ասի Եվրոպայի մասին:
Samsung-ը որոշել է կենտրոնանալ այդ տարածաշրջանում մեկ այլ ֆլագման Galaxy S6 edge+ի վաճառքի վրա, իսկ Galaxy Note 5-ը այստեղ կհայտնվի հաջորդ տարվանից ոչ ուշ:
Galaxy Note 5-ի ու Galaxy S6 edge+-ի առանձնահատկությունները մեծապես համընկնում են` բացառությամբ իրենց էկրանի:







































