Բունդեսլիգայի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել էր «Ինգոլշտադտ»-ին:
Հյուրերը հիանալի խաղ անցկացրին ու հաղթեցին խոշոր 4-0 հաշվով:
Գոլերի հեղինակ դարձան Գինտերը, Ռոյսը, Կագավան և Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և առաջին գոլի փոխանցման հեղինակն էր: Նա խաղաց 74 րոպե:
«Բորուսիա»-ն այս հաղթանակից հետո գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը:







































