Men’s Fitness ամսագիրը հայտարարել է 10 դերասանների անունները, որոնց մարզված մարմինները կարելի է համարել Հոլիվուդի պատմության մեջ լավագույնները, հայտնում է lady.ru-ն:
Առաջինը, անկասկած, Առնոլդ Շվարցենեգերն է, որը դեռ մտադիր չէ թոշակի անցնել:
Մյուսը Սիլվեստր Ստալոնեն է, որը կերտել է լեգենդար հերոսներ Ռոքի Բալբոայի և Ջոն Ռեմբոյի կերպարները:
Թոփ-10-ի մեջ մտել են նաև ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի նախկին խաղացող Թերի Քրուզը, Դուեյ «Ժայռ» Ջոնսոնը, որը վերջերս ընկել է Գինեսի ռեկորդների գիրք:
Տասնյակում են նաև Ժան-Կլոդ Վան Դամը, Բրյուս Լին, ում ամսագիրը անվանել է ամերիկյան կինոյի և մարտարվեստների հայր, Մարկ Ուոլբերգը, Ջեյսոն Սթեթհեմը և Չակ Նորիսը:
Թոփ-10-ում տեղ է գրավել նաև 1959 թվականին նկարահանված «Հերակլեսը և Լիդիայի թագուհին» ֆիլմի աստղ Սթիվ Ռիվզը:








































