Բաղդադից 400 կմ հյուսիս-արևելքում գտնվող Մոսուլ քաղաքում ԴԱԻՇ-ի ծայրահեղականները հաշվեհարդար են տեսել 39 զինծառայողի և ոստիկանների հետ: Այդ մասին տեղեկացրել է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինը, հայտնում է tass.ru-ն:
Նրա խոսքով՝ ահաբեկիչները այդպիսով շարունակում են այդ քաղաքի պաշտոնական կառույցների ծառայողների հետ հաշվեհարդար տեսնել:
Անցած ուրբաթ Մամուզինը տեղեկացրել էր, որ ծայրահեղականների բռնությունների զոհ են դարձել 13-18 տարեկան 15 դեռահասներ: Նրանք բոլորն էլ հավաքագրվել էին ահաբեկիչների կողմից, սակայն ավելի ուշ հրաժարվել են կռվել իշխանական ուժերի դեմ, ինչն էլ նրանց սպանության պատճառ է դարձել:







































