ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման անդամները մահապատժի են ենթարկել 15 դեռահասի և առևանգել 20 խաղաղ քաղաքացու Իրաքի հյուսիսային գավառներում: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ գրոհայինները խաղաղ բնակիչներին առևանգել են Քիրքուք գավառից` Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 282 կմ հեռավորության վրա կիրակի օրը երկու բնակավայրի վրա հարձակման հետևանքով: Ահաբեկիչները նրանց մեղադրել են կառավարական զորքերի հետ համագործակցության մեջ: ԴԱԻՇ-ի անդամները հայտարարել են, որ առևանգվածների նկատմամբ դատավարություն կիրականացնեն և հավանաբար մահապատժի կենթարկեն:








































