«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այժմ շրջում է խորհրդարանի կողմից իրենց խմբակցությանը տրամադրած ծառայողական մեքենայով:
Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. սեպտեմբերին ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե իրենք հրաժարվում են խորհրդարանի կողմից իրենց տրամադրված ծառայողական մեքենայից՝ դա համարելով շքեղություն: Խմբակցությունն անգամ նամակ էր ուղարկել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին և հրաժարվել այդ ծառայությունից:
«Ժողովուրդ»-ը փորձեց Լ. Զուրաբյանից պարզել, թե ինչն է ստիպել նրան փոշմանել և օգտագործել պետական ծառայողական մեքենան: Սակայն նա հրաժարվեց թերթի հարցերին պատասխանել: Վերջում տեղեկացնենք, որ Աժ ՀԱԿ խմբակցության մեքենան նոր էր գնվել, այն «Toyota camry» մակնիշի է, որն արժե մոտ 40-50 հազար դոլար:











































