Փխենյանում և ԿԺԴՀ-ի այլ քաղաքներում այսօր հայտարարվել է օդային տագնապ՝ հավանաբար կապված այնտեղ տեղի ունեցող մասշտաբային զորավարժությունների հետ:
Տագնապի ազդանշանը հնչել է տեղական ժամանակով ժամը 09:32-ին: Զինված ստորաբաժանումներին հրամայվել է բարձրացնել մարտական պատրաստվածության մակարդակը:
ԿԺԴՀ-ում ներկա դրությամբ խոշոր ռազմական զորավարժություններ են ընթանում, որտեղ ներգրավված են ոչ միայն զինված ուժերը, այլև բազմաթիվ թիկունքայիններ: Դրանք համընկնում են ամերիկա-հյուսիսկորեական զորավարժությունների հետ, որոնք ընթանում են թերակղզու հարավում:
Չորեքշաբթի ԿԺԴՀ-ում ՀՀՊ համակարգի զորավարժություն է անցկացվել, որին անձամբ ներկա է եղել Կիմ Չեն Ինը:








































