Նոր Զելանդիայում Օքլենդի համալսարանի գիտնականները բացահայտել են միայնակ մարդկանց երջանկության ու բարեկեցության գաղտնիքը: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Society for Personality and Social Psychology պարբերականում:
Միայնակ մարդիկ բավարարված են իրենց կյանքով, եթե նրանք վստահաբար խուսափում են ցանկացած վեճից` իրենց գործընկերների, հարազատների և զուգընկերների հետ փոխհարաբերություններում:
Բացի այդ, վեճերից խուսափող անձինք ամուսնանալիս ցուցադրում են կյանքից բավարարվածության նույնպիսի բարձր մակարդակ:












































