Հոլի Բերին բացահայտել է իր հմայքի ու գրավչության գաղտնիքը: 46-ամյա դերասանուհին իր հարցազրույցներից մեկում նշել է, որ օծանելիքը դաստակներին ցանելն անցած դարի սովորույթ է: Իրականում, եթե կինը ցանկանում է, որ օծանելիքի հոտը երկար մնա պետք է այն ցանի ոչ թե դաստակներին կամ վզին, այլ ազդրերի արանքում: Այդ կերպ բուրմունքը կտաքանա ու վերև կբարձրանա։
Իսկ եթե կինը ցանկանում է ինչ-որ մեկին գրկել, ապա իր բուրմունքը այդ մարդուն չի կպչի: Օծանելիքի նման օգտագործումը Հոլին խորհուրդ է տալիս բոլոր կանանց: Դերասանուհու հայտարարությամբ՝ ինքը հենց այդպես է անում առավոտյան լոգանքից հետո:
Օծանելիքի իր սեփական շարքը դերասանուհին թողարկել է դեռ 2009 թ.: Հոլիի նպատակը եղել է այն, որ օծանելիքը փոխանցի իր իսկ մարմնի բույրը։









































