Թուրքիայում՝ Դիարբեքիրի շրջանի Սուր և Սիլվան քաղաքներում ձերբակալվել են քաղաքապետարանների առաջնորդները , այս մասին հաղորդել է Analodu գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ «ինքնավարության» մասին հայտարարություն անելու հետ կապված ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում նաև վերը նշված քաղաքների քաղաքապետարանների առաջնորդներ Սեյիդ Նարինը և Յուքսել Բոդակչին:
Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 302-րդ՝ «Պետական միասնության և տարածքային ամբողջականության խախտման» հոդվածով:











































