Նախօրեին արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեթրինն այցելել են Child Bereavement Charity բարեգործական հիմնադրամի գրասենյակներից մեկը։ Թագավորական զույգը կարիքավոր երեխաներին օգնելու նպատակով բազմիցս միջոցներ է հավաքել այս կազմակերպության համար:
Ամուսինները Սաունդերթոն են ժամանել, որտեղ նրանց շատ ջերմ են ընդունել:
Քեթրինին բազմաթիվ փափուկ խաղալիքներ և ծաղիկներ են նվիրել: Ուիլյամն ու Քեթրինը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հետաքրքրությամբ ուսումնասիրել են երեխաների օրվա ռեժիմը՝ մասնակցելով նրանց ուսումնառության գործընթացին:








































