Ամերիկացի երգչուհի և The Voice նախագծի դատավոր Քրիստինա Ագիլիերան փոխել է արտաքինը: Օգոստոսի 15-ին երգչուհին Հեմփթոնսում` Նյու Յորքում, մասնակցել է բարեգործական միջոցառման, որտեղ նկատելի են եղել 34-ամյա երգչուհու դեմքի որոշ փոփոխություններ:
Երկրպագուները Ագիլիերային կասկածել են դեմքի պլաստիկ վիրահատության մեջ: Նման հնարավորությունը նաև հաստատել են որոշ պլաստիկ վիրաբույժներ` մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված Քրիստինայի լուսանկարները: Ոմանք համոզված են, որ նման փոփոխությունները կարող են լավ շպարի արդյունք լինել: Մեկ այլ բժիշկի կարծիքով էլ` նա մաշկի համար նախատեսված լցանյութ է օգտագործել:















































