Սամվել Մայրապետյանի կողմից Աբովյան 3 հասցեում՝ ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ, իրականացվում է շինարարություն՝ շիննորմերի լրջագույն խախտումով: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում արեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ դրան նպաստել է քաղաքի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, իսկ ԱՕԿՍ-ի շենքը ճարտարապետական արժեք է, որի տեսքն աղճատվում է: Հյուրանոցի կառուցման համար շիննորմերի խախտումը, ըստ պատգամավորի, հաստատել են նաև քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունները:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի խոսքով՝ նախարարությունը կարծիք է տվել, որ նախագիծն է սխալ կազմված եղել, դիմել է քաղաքապետարանին, բայց Երևանի քաղաքապետարանը գտնում է, որ ճիշտ է վարվել:
«Գործը հիմա դատարանում է: Սպասենք, տեսնենք՝ ինչպես կավարտվի»,- ասաց նախարարը:









































