Հանգուցյալ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ժառանգությունը կառավարողները հայտնել են այն գումարը, որը ծախսվում է երգչի 3 երեխաների վրա:
18-ամյա Պրինցի, 16-ամյա Փերիսի և 13-ամյա Բլանքիթի վրա տարեկան ծախսվում է 4 մլն դոլարից ավելի: Իրավաբանները համապատասխան փաստաթղթերը դատարանին են ներկայացրել:
Մասնավորապես` մոտ 1.000 դոլար ծախսվել է Բլանքիթի ծննդյան տարեդարձը նշելու համար:
Տարեկան մոտ կես միլիոն դոլար վճարվում է երիտասարդ ժառանգորդներին սպասարկող անձնակազմին:
Ջեքսոնի երեխաները բացի բազային կրթությունից, զբաղվում են նաև արվեստով: Մոտ 30.000 դոլար արժե երիտասարդ դերասանների դպրոցում նրանց պարապմունքները:
Երբ Պրինցը, Փերիսը և Բլանքիթը դառնան 33 տարեկան նրանք կստանան ժառանգության իրենց բաժնի կեսը, իսկ 40-ում` մյուս կեսը:




















































