Բարձր հեղինակություն ու համաշխարհային ճանաչում. սրանք Hermes նորաձևության տան հավատարիմ ուղեկիցներն են արդեն ավելի քան 170 տարի:
Բոլոր խնդիրների պրոֆեսիոնալ լուծումը տունը դարձրել է ամբողջ աշխարհում հարգանքի արժանի ընկերություն՝ գրում է adme.ru-ն:
Hermes նորաձևության տունը ակտիվորեն օգտագործում է վիզուալ մերչանդայզինգը՝ այն վերածելով արվեստի: Hermes-ի ցուցափեղկերի ազդեցությունը բրենդի երկրպագուների ու պարզապես անցորդների վրա ակնհայտ է: Գունային լուծումները, գործվածքի ընտրությունը, միմյանց լրացնող դետալները, լույսերի խաղը անթերի են գրեթե միշտ:
1977-ից Փարիզում Hermes-ի ցուցափեղկերի ձևավորմամբ զբաղվում է նկարիչ Լեյլա Մենկարին:
Ստորև ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է նրան:







































