Ամերիկյան Netflix ընկերությունը սերիալ է նկարահանում Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման տարիների, Բուքինգհեմյան պալատի և Դաունինգ-սթրիթի մասին։
«Դաունթոնի աբբայության» անդրատլանտյան հաջողությունը խոսում է այն մասին, որ ամերիկյան լսարանը հանդիսանում է բրիտանական դրամաների մեծ սիրահար, այդ իսկ պատաճառով Netflix-ը 140 մլն եվրո է ծախսել Բրիտանիայի թագուհու մասին սերիալի նկարահանման վրա։
«Թագը» կդառնա ամենաթանկն ամերիկյան ընկերության կողմից երբևէ արտադրված դրամաներից և առաջինը, որը կնկարահանվի Մեծ Բրիտանիայի տարածքում։ Ֆիլմը կընդգրկի 1947 թվականին բրիտանացի միապետի հարսանիքից մինչ օրս ընկած ժամանակահատվածը։
Ընդհանուր առմամբ կնկարահանվի 60 դրվագ։ Թագուհուն կառավարման վաղ տարիներին կմարմնավորի Քլեր Ֆոյը։
Telegraph.co.uk-ի փոխանցմամբ՝ առաջին սերիաներն էկրան կբարձրանան հաջորդ տարի։











































