Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անվտանգության ուժերը հուլիսի 22-ից ցայսօր երկրի ներսում ու երկրի սահմաններից դուրս իրականացրած գործողությունների արդյունքում վնասազերծել են 771 PKK-ականի։
Նրանցից 260-ը վնասազերծվել են երկրի ներսում։ Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի գործողությունների հետևանքով սպանվել է 430 PKK-ական։ Թուրքիայի ներսում իրականացված գործողությունների ժամանակ վիրավորվել է 250-300 PKK-ական, իսկ Իրաքի հյուսիսում՝ 450 PKK-ական։ Լրատվամիջոցը չի ներկայացրել թուրքական կողմի կրած կորուստները։









































