Հարավային Կորեայում ենթադրյալ հաքերային հարձակման հետևանքով կաթվածահար են եղել երեք առաջատար հեռուստաընկերությունների և խոշոր բանկի համակարգչային ցանցերը:
KBS, MBC և YTN հեռուստաընկերությունները հաղորդել են, որ իրենց սերվերները խափանվել են միաժամանակ` Սեուլի ժամանակով ժամը 14.00-ին: Ինչպես հաղորդում է BBC-ն, ցանցի խափանման մասին հայտարարել են Shinhan բանկի ներկայացուցիչները:
Դեռևս հայտնի չէ լայնածավալ ցանցային խափանման պատճառը: Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը ենթադրում է, որ տեղի ունեցածի հետ առնչություն կարող են ունենալ Հյուսիսային Կորեայի ցանցահենները:









































