AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: «Արքայական ակումբ»-ի դարպասապահն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից և մարզվում է ամբողջական ծրագրով:
Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ չնայած Կասիլյասի բացակայության պայմաններում Դիեգո Լոպեսը հիանալի ֆուտբոլ է ցուցադրել, Իկերի տեղը թիմի մեկնարկային կազմում քննարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ Կասիլյասը ձեռքի վնասվածք էր ստացել իր թիմակից Ալվարո Արբելոայի հետ բախման արդյունքում:










































