Thursday, 18 06 2026
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան

Զարմանալի բաներ

Սերժ Սարգսյանը զարմանում է, թե ինչպես է հնարավոր անվտանգության հարցերով սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ, անվտանգությունը կապել այդ երկրի հետ, սակայն տնտեսական հարցերում ունենալ գերակա այլ ուղղություններ: Զարմանքը հասկանալի է և տրամաբանական: Սակայն այս դեպքում առաջանում են այլ հարցեր, որոնք պակաս զարմանք չեն առաջացնում: Ինչպես է հնարավոր հայտարարել ժողովրդավարական երկիր կառուցելու, եվրոպական արժեքներով առաջ գնալու, այդ արժեքներին հավատարմության մասին, այդ արժեքները ի ծնե և ի բնե կրելու մասին, սակայն սեփական անվտանգությունն ու տնտեսական ճակատագիրը կապել մի երկրի, մի հասարակարգի հետ, որը ոչ միայն հեռու է այդ արժեքներից, այլ նաև շատ ու շատ առումներով այդ արժեքները հռչակել է որպես վտանգ իր պետականությանը, ինքնությանը:

Խոսքը, բնականաբար, Ռուսաստանի մասին է, որտեղ իշխանությունները պարբերաբար դիմում են «արևմտյան» թշնամու կերպարին, սեփական հասարակությանը փորձում են ներշնչել, որ Արևմուտքը իրենցից միայն մի բան է ուզում՝ հպատակություն, որպեսզի մեծ Ռուսիան կործանվի, երբեք չլինի ուժեղ և հզոր Ռուսաստան, ռուսական անկոտրում ոգի և այլն:

Պատահական չէ, որ Ռուսաստանում իշխանական քարոզչամեքենայի ամենաբարձր մակարդակով անգամ պարբերաբար վեր է հառնում «արևմտյան հրեշի» ուրվականը: Այդ միջոցով Ռուսաստանի իշխանությունները փորձում են առավելագույնս կառավարելի դարձնել հասարակությանը՝ խաղալով ռուսաստանցիների մեծապետական հավակնությունների վրա, որի համար նրանք պատրաստ են մի կողմ դնել սոցիալ-իրավական խնդիրները, որոնք այդ երկրում ոչ միայն շարունակում են մնալ չլուծված, այլ նաև խորանում են սրընթաց արագությամբ, որովհետև Ռուսաստանի իշխանական վերնախավը ոչ մի կերպ չի կարողանում արգելակել կոռուպցիան ու կաշառակերությունը: Իսկ դրանք ռուսական ոգու նման ահռելի են և խժռում են ռեսուրսներով հարուստ այդ պետությունը՝ թույլ չտալով, որ այն դուրս գա նավթագազային ասեղի վրայից և ռեսուրսները ծառայեցնի համալիր զարգացման ու մոդեռնիզացիայի նպատակներին:

Ավելին՝ ռուսական պաշտոնական քարոզչության այդ զենքը հաճախ կիրառվում, պրոյեկցվում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա, որտեղ ևս հաճախակի փնտրվում են «արևմտյան» չարամիտ ծրագրեր, գործարքներ և այլն՝ փորձելով այդ ներշնչանքով պահել նաև հայերի, հայաստանցիների հավատարմությունը՝ միակ բարեկամի սինդրոմը:

Ուրեմն ինչպես են եվրոպական, մարդասիրական, առաջադիմական, ժողովրդավարական արժեքները արմատավորվելու Հայաստանում, եթե Հայաստանն իր կարևորագույն հարցերից մեկը՝ անվտանգությունը, և հանրային ու սոցիալական կարևորագույն բազան՝ տնտեսությունը, գերկախվածության մեջ է դնում Ռուսաստանից՝ այն երկրից, որն այդ արժեքների հետ որևէ պրակտիկ կապ չունի:

Իսկ այդ արժեքները Հայաստանի համար կենսական են ոչ միայն զուտ զարգացման և ապագայի, այլ նաև անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի նավթագազային միլիարդների հանդեպ մրցունակ լինելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում