Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, գերմանական ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել Մյունխենի 89-ամյա մի բնակչի տանը: Վերջինս մեղադրվում է նրանում, որ Երկրորդ աշխարհամարտի վերջում գնդակահարել է 10 ռուս զինվորի, այնուհետեւ վառել նրանց մարմինները: Խուզարկության ժամանակ նրա բնակարանից առգրավվել են փաստաթղթեր եւ նկարներ:
Պատերազմի ժամանակ մեղադրյալը ծառայել է լյուֆթվաֆեի հատուկ զորամիավորումներում, որն անմիջապես ենթարկվում էր Հերման Գյորինգին: Դեպքերը տեղի են ունեցել 1945թ. վերջին լեհական Լոձ քաղաքում: