Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության գործադիր բյուրոն իր շարքերից բացառել է դրա հիմնադիր Ժան Մարի Լե Պենին, հաղորդում է ֆրանսիական RTL ռադիոկայանը:
«Ըստ նիստի արդյունքների` այսօր ցերեկը FN-ի բյուրոն` հավաքված կարգապահական հանձնաժողովի ձևաչափում, անհրաժեշտ մեծամասնությամբ որոշում է ընդունել Ժան Մարի Լե Պենին «Ազգային ճակատ»-ի շարքերից բացառելու մասին: Վճռի ամբողջական տեքստը` դրդապատճառների մասով, նրան կփոխանցվի առաջիկայում»,- ասվում է կուսակցության կոմյունիկեում:
Ժան Մարի Լե Պենի դուստրը` Մարինը, ինչպես նաև կուսակցության փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոն նիստին ներկա չեն եղել:












































