Հռոմում հինգշաբթի օրը «արտասովոր» հանդիսավորությամբ տեղի է ունեցել 65-ամյա Վիտորիո Կազամոնկիի հուղարկավորությունը, ով պատկանում էր մաֆիոզների գնչուական հզոր կլանին` Կազամոնկիայի, գրում է RIA Novosti-ն:
Սգո արարողությունը տեղի է ունցել Հռոմի Սան Ջովանի Բոսկո եկեղեցում, որտեղ հանգուցյալ մաֆիոզի դագաղը տարվել է 6 ձիերի լծված հին կառքով: Հայտնի «Կնքահայրը» ֆիլմի երաժշտության ներքո այնտեղ է ժամանել լիմուզինների շարասյունը սգո ծաղկեպսակներով, որոնց պատուհաններից կարմիր վարդեր էին թռչում:
Տաճարը զարդարված էր պարագլխի լուսանկարներով` «Վիտորիո Կազամոնիկա` Հռոմի թագավոր» մակագրությամբ: Եկեղեցու մուտքի մոտ ամրացված էր տողացույց` «Դու նվաճեցիր Հռոմը, այժմ կնվաճես նաև դրախտը» մակագրությամբ: Դագաղը եկեղեցի է տարվել բուռն ծափահարությունների ներքո, իսկ վերջին ճանապարհը հանգուցյալն ուղևորվել է սև Ռոլս Ռոյսով:









































