Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը, որը բոյկոտ էր հայտարարել Doce&Gabbana նորաձևության տանը, նորից կկրի ապրանքանիշի հագուստը: Նա որոշել է հաշտվել մոդելյորների հետ, երբ վերջիններս ներողություն են խնդրել միասեռականների շքերթների և փոխնակ մայրերի մասին իրենց խոսքերի համար: Այս մասին Էլթոն Ջոնը գրել է Instagram-ի իր էջում:
«Շատ շնորհակալություն Դոմինիկոյին և Ստեֆանոյին ներողության համար: Մենք միշտ էլ եղել ենք նրանց աշխատանքի մեծ երկրպագուները»,- գրել է նա: Երաժիշտը հույս է հայտնել, որ ապագայում նրանք «սերտորեն կհամագործակցեն»: «Մենք սիրում ենք Իտալիան»,- հավելել է նա:









































