Օքսֆորդի համալսարանի գրադարանի ղեկավարությունը աշխատանքից ազատել է գրադարանավարներից մեկին այն պատճառով, որ ուսանողները գրադարանում Harlem Shake են պարել՝ հայտնում է Sun-ը:
Տեսանյութը, որտեղ շուրջ 30 ուսանող կրակոտ պարում են համալսարանի ամենահին քոլեջներից մեկի՝ Saint Hilda’s College-ի գրադարանում, հայտնվել էր համացանցում ու արժանացել ղեկավարության բացասական արձագանքին:
Հանգիստը խանգարողներին տուգանել էին, իսկ գրադարանավար Կալիպսո Նեշին՝ աշխատանքից հեռացրել, քանի որ նա «չի խանգարել ուսանողներին»:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուսանողները հանգիստ նստած պարապում, ապա հայտնվում է ֆուտբոլիստի հագուստով մեկը ու սկսում պարել, որին այնուհետև միանում են կոստյումներ հագած մյուս ուսանողները՝ պարելով սեղանների ու աթոռների վրա:








































