Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դանտեն կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայեր»-ում, տեղեկացնում է Bild-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանտեին խորհուրդ են տվել նոր ակումբ գտնել: Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2017 թվականին:
Ըստ աղբյուրի` «Բավարիա»-ն պատրաստ է 31-ամյա պաշտպանի տրանսֆերը վաճառել 9 մլն եվրոյով:
Նշենք, որ Դանտեի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն:









































