Rescue Remedy ընկերության մասնագետները հարցում են անցկացրել 2000 բրիտանացիների շրջանում։ Պատասխանողների մոտ 86 տոկոսն իրեն անհանգիստ է համարել: Հետազոտողները հաշվել են՝ մարդն անհանգստանում է օրական 1 ժամ 50 րոպե, շաբաթական՝ 12 ժամ 53 րոպե, և 4 տարի 11 ամիս ամբողջ կյանքում՝ 64 տարի տևողության դեպքում։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Անհանգստության համար առավել տարածված առիթ է աշխատանքը։ Դրան հաջորդել են ֆինանսական խնդիրները, ուշացումները, սիրելի մարդու առողջությունը, սեփական առողջությունը և հարաբերությունները։ Մասնակիցները վախեցել են նաև չհասցնել ավտոբուսին կամ գնացքին, չարթնանալ զարթուցիչի ձայնից։ Նրանց անհանգստացրել է նաև իրենց արտաքինն ու ընտանիքի անվտանգությունը։
84 տոկոսը վատ է քնել ապրումների պատճառով։ 10 պատասխանողից 6-ը նշել են, որ անհանգստությունն ուժեղ ազդել է իրենց ինքնազգացողության վրա։ Յուրաքանչյուր 4-րդը նախընտրել է թաքցնել իր ապրումները, իսկ 4 տոկոսը կիսվել է այլոց հետ։









































