Monday, 22 06 2026
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հե՞շտ է Ծառուկյանի հետ մրցակցել

«Առաջին լրատվականե-ի զրուցակիցն է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, ավարտվե՞ց Ֆինանսների նախարարության հետ «Կիլիկիա» գարեջրի գործարանի այն դատական վեճը, որի համաձայն ընկերությունը մոտ 650 մլն դրամի տուգանքի էր ենթարկվել:

– Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն իր վճիռը առաջիկայում կհրապարակի: Դուք գիտեք, որ առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններն իրենց վճիռը մեր օգտին են կայացրել: Կարծում եմ ամեն ինչ նորմալ կլինի:

– Հայաստանից հատկապես դեպի Ռուսաստան արտահանման նվազման տեմպերը չեն բարելավվում: Ի՞նչ վիճակում է գտնվում Ձեր սեփականությունը հանդիսացող «Կիլիկիա» գարեջրի արտահանումը:

– Մեզ մոտ նորմալ վիճակ է, այս տարվա յոթ ամիսների կտրվածքով մենք արտահանման 12 տոկոս աճ ենք ունեցել: Միգուցե զարմանալի է, բայց այդպես է: Մենք հիմնականում Ռուսաստան ենք արտահանում:

– Բայց բոլոր արտահանողների մոտ անկում է գրանցվում, ձեզ մոտ ինչպե՞ս է աճ արձանագրվում:

– Մենք բոլորի պես չենք մտածում, մենք ոչ միայն շահույթով չենք աշխատում, այլ վնասով ենք աշխատում: Բայց քանի որ ավելի քան 10 տարի արտահանում ենք իրականացնում և քայլ առ քայլ առաջ ենք գնացել, հիմա մեր գարեջուրը ռուսական շուկայում կայացած բրենդ է: Հիմա եթե մենք ընկնենք շահույթի հետևից, պիտի չարտահանենք: Եթե չարտահանենք, շուկա կկորցնենք, իսկ հետո ավելի մեծ գումարներ և երկար ժամանակ պետք է ծախսենք, որ այդ շուկան վերականգնենք կամ նորը գտնենք: Դրա համար նպատակահարմար ենք գտել, որ թեկուզ շահույթ չունենանք, բայց չպակասացնենք արտահանման ծավալները: Վաճառքի գինը ծախսերը չի փակում: Իսկ թե ինչքան վնաս ենք կրել, պարզ կդառնա տարեվերջին՝ ծախսերն ու եկամուտները ամփոփելուց հետո: Չի բացառվում անգամ, որ պարզապես զրոյական վիճակ ունենանք:

– Վերջին շրջանում սկսել են ավելի շատ ռուսական գարեջուր ներկրել մեր երկիր: Դա չի՞ խոչընդոտում «Կիլիկիա»-ի ներքին սպառմանը:

– Հայաստանում միշտ էլ ռուսական գարեջուր եղել է, պարզապես մեր ժողովուրդը բավականին ճիշտ մոտեցում է ցուցաբերում և հիմնականում «Կիլիկիա» գարեջուր է խմում:

– Հայաստանում գարեջրի ներքին սպառման ո՞ր մասն է ձեզ բաժին ընկնում:

– Չեմ կարող ասել, թե որքանն է, բայց մեծ մասը մերն է: Ավելացնեմ, որ արտահանման ճգնաժամը հիմնականում տեղի է ունեցել անցած դեկտեմբերին դոլարի արժևորման արդյունքում: Դա նաև պայմանավորված է Ռուսաստանում գոյություն ունեցող ճգնաժամային վիճակով, ռուբլու փոխարժեքի անկումով: Եթե ՌԴ-ում իրավիճակը կայունանա, մեզ մոտ կսկսի դեպի վեր գնալ: Ես կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո պետք է որ ավելի լավ աշխատենք, որպեսզի ավելի լավ լինի մեր վիճակը: Կարծում եմ, որ մեր արտահանման հիմնական շուկան այդ տարածքն է ու հատկապես Ռուսաստանը: Եվ ավելի լավ կլինի, եթե կարգավորվի ռուբլու փոխարժեքը:

– Բայց վերջին շրջանում ռուբլու փոխարժեքը նորից սկսել է ընկնել:

– Այո, մի պահ կայունացավ, բայց հիմա նորից սկսել է արժեզրկվել: Բայց հույս կա, որ աշնանը նորից կկայունանա:

– Իսկ ինչո՞ւ չեք փորձում այլ շուկաներ գտնել, չէ՞ որ միայն ՌԴ-ից նման կախվածությունը ծանր վիճակի մեջ է դնում հայ արտադրողին:

– Կարծում եմ՝ առայժմ այդ հնարավորությունը չկա: Իհարկե, մենք այլ երկրներ նույնպես արտահանում ենք, մեր գարեջուրը Ֆրանսիայում էլ կա, Լեհաստանում էլ կա, կա ևս մի քանի այլ երկրներում: Բայց այդ շուկաներում մեզ համար դժվար է, թեև մեր գարեջուրը մեծ համբավ ունի:

– Հայաստանում արտադրվում է նաև «Կոտայք» գարեջուրը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, ինչպես նաև «Գյումրի» գարեջուրը, որը պատկանում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այսինքն՝ մեծ մրցակցություն կա: Ձեզ համար դժվար չէ՞ մրցակցել հատկապես Գ. Ծառուկյանի հետ, քանի որ նա կարող է խոչընդոտել ազատ մրցակցությանը:

– Մենք նման խնդիր չունենք, քանի որ մեր ազգի մեծամասնությունը նախընտրում է «Կիլիկիա» գարեջուր: Մեր նեղ վիճակներում միշտ մեր կողքին է եղել:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում